Սնոուդենը հարց է ուղղել Պուտինին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն «ուղիղ գծի» ժամանակ տեսահարց է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ria.ru-ն:
Սնոուդենն իր հարցն անգլերեն է ձևակերպել, իսկ հաղորդավարն այնուհետ թարգմանել է. «Զբաղվո՞ւմ է արդյոք Ռուսաստանը միլիոնավոր մարդկանց բանակցությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, պահպանմամբ և հետազոտությամբ, և նախագահն արդարացվա՞ծ է համարում զանգվածային վերահսկողությունը»:
«Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնալսման և լրտեսման համար հատուկ միջոցներ են օգտագործում միայն դատարանի թույլտվությամբ՝ օրենքի համապատասխան, այդ պատճառով դա չի արվում զանգվածային կերպով»,- պատասխանել է Պուտինը։










