Թբիլիսիում այրվում է շինություն, որում տեղակայված են տեղական ռադիոկայանները

17:02 • 17.04.14

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում այրվում է 5-հարկանի շինություն, որում գտնվում են մի քանի հայտնի վրացական ռադիոկայաններ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վրաստանի անվտանգության ծառայությանը։

 

Գերատեսչության տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները տարհանում են այդ ընկերությունների աշխատակիցներին։

 

Դեպքի վայրում աշխատում է 17 հրշեջ բրիգադ, հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։