«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում

19:19 • 19.04.14

Ապրիլի 19-ին, ժամը՝ 17.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ՝ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 DT 486 պետհամարանիշի ավտոմեքենան: