Ադրբեջանցի հայտնի լրագրողը ձերբակալվել է Թուրքիայում և կարտաքսվի երկրից

14:30 • 19.04.14

Ադրբեջանական «Այնա-Զերկալո» թերթի թուրքական ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող և քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայում, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

Համաձայն տեղեկությունների՝ վերջերս Թուրքիայում լուծարվել  էր ադրբեջանական պարբերականի ներկայացուցչությունը։

 

Երեկ Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է ընտանիքի հետ, երբ փորձել է լքել Թուրքիան։ Այժմ նա գտնվում է միգրացիոն ծառայությունում, որտեղ պատրաստվում են նրան արտաքսել երկրից։

 

Մեկնաբանելով լրագրողի ձերբակալությունը՝ «Այնա-Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շահլինսկին նշել է, որ ինքը տեղյակ է տեղի ունեցածի մասին։


Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

 

«Ես դիմել են Թուրքիայի դեսպանատուն, որպեսզի քննեն գործը։ Եվ եթե ադրբեջանցի լրագրողի փաստաթղթերը կարգին լինեն, պաշտոնական բացատրություն կպահանջենք թուրքական իշխանություններից։ Այսօր կամ վաղը Միրկադիրովն ընտանիքի հետ կարտաքսվի Ադրբեջան։ Նրա վերադարձից հետո մենք կզբաղվենք այդ հարցի քննությամբ»,-ասել է խմբագիրը։