Բակո Սահակյանն ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին

14:12 • 19.04.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին:Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նշվում է, որ ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ դա կարևոր է տնտեսական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: