Բակո Սահակյանը մասնակցել է շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ թաղամաս և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ:










