Չինաստանում առգրավել են ֆուտբոլի Աշխարհի կեղծ գավաթները
Ֆուտբոլի Աշխարհի կեղծ գավաթի ավելի քան հազար օրինակ է առգրավվել Չինաստանում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Չինաստանի իրավապահ մարմինները պահեստներից մեկում FIFA-ի գավաթի 1020 կրկնօրինակ են հայտնաբերել, որի բնօրինակը 18 կարատանոց ոսկուց է պատրաստված և 6 կգ է կշռում:
Այն հայտնաբերվել է Իու քաղաքի Չժեցզյան մարզում և պետք է ուղարկվեր Լիբիա: Ապրիլին Չինաստանի իշխանությունները Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի նախօրեին ֆուտբոլի գավաթների կեղծման հետ կապված մեծ արշավ էին սկսել:
Չինաստանը կարևոր դեր է խաղում առաջիկա առաջնությունում: Հենց այս երկրի գործարաններն են արտադրում ֆուտբոլային ատրիբուտներ, այդ թվում նաև՝ 2014թ.-ի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը:










