Ճապոնիայի ափերին մեքենաներ տեղափոխող հարավկորեական նավ է վթարվել

19:46 • 19.04.14

Ավտոմեքենաներ տեղափոխող հարավկորեական նավը հաղորդել է հրդեհի մասին և աղետի ազդանշան է տվել՝ գտնվելով Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայից 740 կմ հարավ-արևելք: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին տեղկացրել է Ճապոնիայի առափնյա ծառայության վարչությունը:


Ճապոնացի փրկարարների տվյալներով` նավի վրա գտնվող բոլոր 24 անձինք լքել են այն փրկարար օղակների օգնությամբ: Միջադեպի հետևանքով տուժողների մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Տեղեկություն չի հաղորդվում նաև այն մասին, թե քանի մեքենա է եղել նավում: