Los Angeles Times-ի շենքում զինված տղամարդ է ձերբակալվել

11:54 • 19.04.14

Ամերիկյան Los Angeles Times թերթի գլխավոր գրասենյակի շենքում ոստիկանությունը զինված տղամարդու է ձերբակալել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով թերթի Twitter-ի էջին:

 

Տղամարդը, ով մոտ 20 տարեկան է, սպառնացել է կրակ բացել շենքի երրորդ հարկում, որտեղ տեղակայված է թերթի խմբագրությունը: Նա նույն շենքում տարածք վարձակալող ընկերություններից մեկի աշխատակից էր:

 

Ականատեսների վկայությամբ՝ ձերբակալությունը տեղի է ունեցել առանց որևէ կրակոցի: Ոստիկանները որոնողական աշխատանքներ են իրականացնում շենքում՝ որպես նախազգուշական միջոց: