Լուգանսկում սկսվել է Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքը
Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենքի մոտ մեկնարկել է երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքը. տեղեկացնում է Взгляд-ը։
Հանրահավաքին մասնակցում է մի քանի հարյուր մարդ։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում մինչև վերջ պայքարել հաղթանակի համար և հայտարարում են, որ չեն ճանաչում կիևյան իշխանությանը։ Բացի այդ ցուցարարները բարիկադներ են դրել։
Ակցիայի մասնակիցներին թերթեր են բաժանվում, որտեղ թվարկված են երկրի դաշնայնացման կողմնակիցների պահանջները։










