Նորք-Մարաշի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. կա տուժած

13:55 • 19.04.14

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ապրիլի 18-ին, ժամը 16.40-ինոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։



Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:



Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:



Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: