Պուտինն «ուղիղ կապի» ժամանակ սպառիչ պատասխան տվեց իր անձնական կյանքի մասին հարցին. Պեսկով

09:36 • 19.04.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, օրերս կայացած ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ պատասխանելով առաջին տիկնոջ վերաբերյալ հարցին, սպառիչ պատասխան է տվել իր անձնական կյանքի մասին։ Ինչպես նշում է Взгляд-ը, այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նա նաև խոստովանել է, որ նախագահը միգուցե նախապես է պատրաստվել այդ հարցի պատասխանին։
Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ նախագահի անձնական կյանքի հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել, դե իսկ ամուսնալուծությունից հետո այն է՛լ ավելի է ավելացել։

«Ուստի, նա ճիշտ համարեց վերջնական, սպառիչ պատասխան տալ և արեց դա»,- շարունակել է Պեսկովը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը, պատասխանելով հարցին, թե երբ է Ռուսաստանը տեսնելու նոր առաջին տիկնոջը, ասել է, որ սկզբից պետք է նախկին կնոջն ամուսնացնի, իսկ հետո նոր մտածի իր մասին։

 

Հիշեցնենք, որ նախագահն իր կնոջից ամուսնալուծվելու մասին պաշտոնապես հայտնել էր 2013թ.։