Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելուն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պատճառ չկա, որը կխոչընդոտեր Արևմուտքի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է interfax.ru-ն:
«Գիտեք, որ դա մեզանից չէ կախված: Կամ ոչ միայն մեզանից: Դա կախված է մեր գործընկերներից: Ես կարծում եմ, որ ոչինչ չկա, որ կարող է խոչընդոտել կարգավորմանը և նորմալ համագործակցությանը»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուտաալիքի եթերում:
Ռուսաստանի նախագահը նաև լավ է արտահայտվել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասին:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Այդ թվում նաև անձնական հարաբերություններ: Նա շատ լուրջ, պատասխանատու մարդ է, դե, տեսնենք՝ ինչպես կդասավորվեն հարաբերությունները նրա նոր դերում»,- նշել է Պուտինը:
Մարտի 28-ին ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները պաշտոնական որոշում են կայացրել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Նորվեգիայի նախկին վարչապետ Ստոլտենբերգին նշանակելու մասին:










