Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրենին

21:15 • 19.04.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:

 


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության և այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: