Սլավյանսկում կրակ են բացել քաղաքացիական ուղղաթիռի վրա

17:16 • 19.04.14

Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի վրա այսօր առավոտյան կրակել են ուղղաթիռի վրա, որից թերթիկներ են նետվել՝ ապրիլի 17-ին Ժնևյան համաձայնագրի տեքստով. տեղեկացնում է korrespondent.net-ը։


Այդ մասին հաղորդել է ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում։


«Ուղղաթիռը քաղաքացիական էր և սպիտակ էր ներկված։ Այն ռազմական ուղղաթիռի հետ շփոթելը բավական դժվար է։ Կրակոցն արձակվել է 7.62 մմ տրամաչափի ավտոմատ զենքով»,-ասել է Տիմչուկը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ զինյալ անձինք գրավել էին Սլավյանսկի ոստիկանության քաղաքային բաժանմունքը, որի գրավման ընթացքում արցունքաբեր գազ էր կիրառվել։


Շենքի վրա բարձրացվել էր Ռուսաստանի դրոշը։ Հերթապահ մասում մնացել էր ավելի քան 20 միավոր ինքնաձիգ, ավելի քան 400 ատրճանակ և փամփուշտներ։ Բացի այդ հաղորդվել էր, որ Սլավյանսկի բնակիչները տեսել էին, որ իրենց քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներ են թռչում։