Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է կլոր սեղան անցկացնել Դոնեցկի ցուցարարների հետ

11:19 • 19.04.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է հաջորդ շաբաթ Դոնեցկում կլոր սեղան անցկացնել երկրի շրջանների ներկայացուցիչների, ցուցարարների և բոլոր խմբակցությունների անդամների հետ, գրում է Russia Today-ը:

 

Տիմոշենկոն, ով ուրբաթ եղել է Դոնեցկում, հայտարարել է, որ բանակցություններ է անցկացրել ցուցարարների հետ և կարող է հաստատել՝ «փոխզիջումը հնարավոր է»:

 

Նախկին վարչապետն առաջարկել է, որ Դոնեցկում կլոր սեղանի շուրջ «նստեն նրանք, ովքեր ներկայացնում են արևելքում վարչական շենքերը զբաղեցրած բոլոր խմբերը, որպեսզի այդ սեղանի շուրջ լինեն նաև մտավորականներ, Արևմտյան և Կենտրոնական Ուկրաինայից հեղինակավոր մարդիկ և, իհարկե, բոլոր խմբակցություններից քաղաքական գործիչներ՝ լսելու, հասկանալու և վերջապես մարդկանց շահերին համապատասխան ապրել սկսելու համար»: