Ուկրաինայի ԱԳՆ աշխատակիցները հայրենասիրական ֆլեշմոբ են կազմակերպել (լուսանկարներ)

14:58 • 19.04.14

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները գերատեսչության մոտ գտնվող հրապարակում հայրենասիրական ֆլեշմոբ են կազմակերպել։

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ֆլեշմոբի նպատակը եղել է երկրի միասնականությանն իրենց աջակցությունը ցուցաբերելը։

 

Նրանք մարդկային շղթայով պատկերել են պետության արտաքին սահմաններն ու երգել են Ուկրաինայի օրհներգը։