Երևանյան երկու տարբեր բնակարաններում դի է հայտնաբերվել

16:23 • 20.04.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել 1939 թ. ծնված Ս. Փ.-ի դին:


Ապրիլի 20-ին՝ ժամը 10.39-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Ազգային Արխիվի Շիրակի մարզային մասնաճյուղում (Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենք), դուռը փակվել է. պահակը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1950 թ. ծնված Ս. Մ.-ի դին: