«Կառավարությունից» որևէ լուրջ բան չեմ սպասում. Գարեգին Չուգասզյան

19:56 • 20.04.14

Հայաստանում վերջին շրջանում այնքան անլուրջ քայլեր են կատարվել, այդ թվում և պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի որոշումը, որ որևէ լրջություն նոր «կառավարությունից» չի կարելի ակնկալել:
 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունից, և, մասնավորապես կուտակայինի պարտադիր բաղադրիչի հարցում:


Հիշեցնենք, որ «ԴԵՄ ԵՄ»-ի անդամները ուրբաթ օրը հայտարարել էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտեցումները 180 աստիճանով տարբերվում են նախորդ կառավարության դիրքորոշումից:


Այս հարցին էլ ի պատասխան՝ Գարեգին Չուգասզյանն ասաց.«Կապրենք, կտեսնենք»:


Կառավարության ձևավորում, ովքե՞ր կլինեն դրա կազմում, ինչու է «Օրինաց երկիրը» լքում կոալիցիան. այս հարցերը, ըստ Նախախորհրդարանի բավականին անլուրջ են մեր շուրջ տեղի ունեցող բավականաչափ լուրջ իրադարձությունների ֆոնին:


«Եվ այս կառավարության մեջ , ինչ փոփոխություններ էլ լինեն, որևիցե ձևով չեն համապատասխանելու այն մարտահրավերերին, որոնք մեր ժողովրդի առաջ կանգնած են»,- ասաց ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչը:


Սակայն ՕԵԿ-ի մասով նա առանձին պատասխան տվեց՝ ասելով , որ «քաղաքական դեկորացիները նախատեսված են ամենամիամիտ քաղաքացիների համար», որոնք ոչ մի փոփոխությունների չեն բերելու, քանի որ «կյանքին չեն խաբում»: