Ապարանում ութամյա երեխա է թունավորման նախանշաններով հոսպիտալացվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 17 շենքի 43-րդ բնակարանի բնակիչ՝ 2006թ. ծնված Ա. Թ.-ն:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










