Ավտովթար Շիրակի մարզում, 28-ամյա վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

12:00 • 20.04.14

Շիրակի մարզում ապրիլի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ 28-ամյա Արման Խաչատրյանն իր կողմից վարած ՎԱԶ 2108 մակնիշի 21ՍՕ 934 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորուհի Մարիա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ այստեղ։