Ֆինլանդիայում օդանավի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

22:04 • 20.04.14

Ինքնաթիռի վթարման հետևանքով Ֆինլանդիայի արևմտյան հատվածում երեք մարդ է զոհվել ևս հինգը անհետ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով YLE-ին:


Վթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 16:30-ի մոտ` Յամիյարվիում գտնվող օդանավակայանի տարածքում:


Փրկարար ծառայությունների տեղեկատվության համաձայն` անհետ կորածների որոնումներն իրականացվում է ուղղաթիռով: