Պակիստանում ավտոբուս է շրջվել. կա առնվազն 42 զոհ

14:29 • 20.04.14

Պակիստանի Սանգի քաղաքի մոտակայքում ավտոբուս է շրջվել՝ տրակտորի հետ բախումից խուսափելու փորձի հետևանքով. զոհվել է առնվազն 42 մարդ, տուժել՝ 17-ը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse գործակալությանը։


Գործակալության տվյալներով, ավտոբուսն ուղևորվելիս է եղել Կարաչի քաղաք, միջադեպը տեղի է ունեցել ճանապարհի այն հատվածում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթացել։


Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։