Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի բլոկպոստում անհայտ անձիք 3 մարդ են սպանել

11:27 • 20.04.14

Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքի 3 բնակիչներ այսօր սպանվել են անհայտ անձանց կողմից, որոնք հարձակվել են քաղաքի հյուսիսում գտնվող բլոկպոստի վրա։ Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է՝ ծանր վիճակով, այս մասին հայտնում է lenta.ru-ն։


Բլոկպոստի վրա կատարած հարձակման ժամանակ այնտեղ գտնվել են միայն անզեն տեղացի բնակիչներ, որոնք սովորաբար զննում են քաղաք մուտք գործող մեքենաները։


Բլոկպոստին են մոտեցել մի քանի մեքենաներ, որոնց միջից սկսել են կրակել։ Դեպքի վայր են եկել ինքնապաշտպանության զինվորականներ, պատասխան կրակի հետևանքով սպանվել են հարձակվողներից 2-ը։


Հարձակվողների մեքենաներում հայտնաբերվել են «Պրավի սեկտոր» խմբավորման խորհրդանիշներ և մեծ քանակությամբ զենք։ Այժմ պարզվում է նրանց ինքնությունը. Սլավյանսկում կարծում են, որ նրանք «Պրավի սեկտորի» գրոհայիններն են։