Սաակաշվիլին կմեկնի Բաքու
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 27-ին կմեկնի Բաքու՝ մասնակցելու Համատեղ հասարակությունների 2-րդ գլոբալ համաժողովին։
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ սփյուռքի հարցերի պետական հանձնաժողովին հղումով՝ սա կլինի Միխեիլ Սաակաշվիլիի առաջին այցն Ադրբեջան՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո։
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը։
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է Հարավային Կովկասի 1-ին համաժողովին, որը տեղի էր ունեցել Բաքվում՝ 2013թ.-ի մայիսին։ Այն ժամանակ նա դեռևս Վրաստանի նախագահն էր։










