Հայ մարզուհիները հաղթել են Մոլդովայի ընտրանուն. Բասկետբոլ
Կազանում մեկնարկել է ԱՊՀ երկրների դպրոցականների 2-րդ փառատոնը: Բասկետբոլային մրցաշարում իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը:
Հայ մարզուհիները 78:52 հաշվով պարտության են մատնել Մոլդովային: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վաղը՝ ապրիլի 22-ին, Հայաստանը ուժերը չափելու է Ղազախստանի ընտրանու հետ:










