Բելգորոդում բանկ գրաված հաճախորդը հանձնվել է

14:49 • 21.04.14

Բելգորոդում «Արևմտյան» բանկի շենքը գրաված տղամարդն ինքնակամ հանձնել է զենքն ու ձերբակալվել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

«ՌԴ ՆԳՆ Բելգորոդի շրջանի վարչության պետը մտել է բանկի շենք՝ զինված տղամարդու հետ բանակցելու»,- Интерфакс-ին հաղորդել են մամուլի կենտրոնից։


Որոշ ժամանակ անց բանկը գրավողն ինքնակամ հանձնել է զենքն ու ձերբակալվել։


Այժմ նա ցուցմունք է տալիս։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արևմտյան» բանկի շենքը գրավել է տեղի բնակիչ, բանկի հաճախորդ Ալեքսանդր Վդովինը։