Բելգորոդի բանկերից մեկի հաճախորդը 3 մարդու գերի է վերցրել՝ պահանջելով 25 մլն ռուբլի
Որսորդական զենքով զինված տղամարդն «Արևմտյան» բանկի Բելգորոդի բաժանմունքում 3 մարդու է գերի վերցրել։ Նա պահանջում է իրեն 25 մլն ռուբլի տրամադրել, տեղեկացնում է kommersant.ru-ն։
Այդ բանկն այսօր ՌԴ Կենտրոնական բանկի կողմից զրկվել է լիցենզիայից։
Ըստ մեկ այլ վարկածի՝ շենքի ներսում 10 մարդ է եղել, սակայն գերի են վերցվել նրանցից 3-ը։
Life News-ի տվյալներով՝ բանկ ներխուժողը բանկի հաճախորդ, 46-ամյա Ալեքսանդր Վդովինն է, որն այնտեղ 23 մլն ռուբլի գումար ունի։ Բելգորոդի շրջանային ոստիկանական վարչությունը հաստատել է փաստը։
Սակայն տեղեկություններ կան այն մասին, որ բանկ գրավողները 3-ն են։
Այժմ բանկի շրջակայքը շրջափակված է, տրանսպորտի շարժը կանգ է առել։










