Բիշքեկում կարող է Պուտինի անվան փողոց հայտնվել

13:49 • 21.04.14

Բիշքեկի փողոցներից մեկն առաջարկել են անվանակոչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով АКИpress-ին:

 

Այդ առաջարկով է հանդես եկել Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Այթմատովի անվան միջազգային մրցանակի դափնեկիր Նուրլան Աբդիկադիրովը:

 

«Գիտակցելով նրա պատմական դերը մեր պետության զարգացման գործում՝ առաջարկում եմ Բիշքեկ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչել Վլադիմիր Պուտինի պատվին»,- հայտարարել է Աբդիկադիրովը:

 

Անվանափոխության ենթակա փողոցների բացակայության դեպքում նա առաջարկում է անվանափոխել իր հոր՝ Ջալիլ Աբդիկադիրովի անունը կրող փողոցը: Իր հերթին՝ Աբդիկադիրովի անունով նա առաջարկում է կոչել իր հայրենի Կարակոլ քաղաքի փողոցներից մեկը: