«Թաքնված Էյնշտեյն». ուղեղի վնասվածքն ամերիկացուն վերածել է տաղանդավոր մաթեմատիկոսի
43-ամյա ամերիկացի Ջեյսոն Փեդջեթն աշխարհի այն հազվագյուտ մարդկանցից է, ով ուղեղի լուրջ վնասվածք ստանալուց հետո ոչ միայն լիարժեք ապաքինվել է, այլև՝ իր մեջ նոր տաղանդ բացահատել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը Վաշինգտոնի բարերից մեկում հարձակման ենթրակվելուց ու ուղեղի վնասվածք ստանալուց հետո իր մեջ բացահայտել է մաթեմատիկայի և ֆիզիկայի հանդեպ անբացատրելի հակում։
Նախքան այդ նա աշխատում էր որպես վաճառող կահույքի սրահում, սակայն ճակատագրական հարձակումից ու հարվածից հետո փոխել է աշխատանքն ու սկսել խելագարի պես մաթեմատիկայով զբաղվել։
Բազմաթիվ մասնագիտական ուսումնասիրություններից հետո մասնագետները պարզել են, որ գլխի հատվածում ստացած վնասվածքը փոխել է Փեդջեթի ուղեղի կառուցվածքը՝ նրան դարձնելով տաղանդավոր մաթեմատիկոս։
Նշվում է, որ նման բան տեղի է ունեցել մեր մոլորակի ևս 40 բնակիչ հետ, ովքեր ուղեղի վնասվածք ստանալուց հետո դարձել են տաղանդավոր մաթեմատիկոս, արվեստագետ և երաժիշտ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացու հետ այս դեպքը տեղի է ունեցել 2002թ., սակայն այս մասին միայն այժմ է հայտնի դարձել, քանի որ Փեդջեթն իր յուրահատուկ կենսափորձի վերաբերյալ գիրք է գրել։










