Ղրիմում պատրաստվում են «ռուսական Լաս Վեգաս» ստեղծել. Պուտինն առաջարկել է խաղային գոտի ստեղծել թերակղզում

12:42 • 21.04.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ղրիմում խաղային գոտի ստեղծել: Դա կլինի 5-րդ խաղային գոտին Ռուսաստանի տարածքում, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ստեղծվելիք խաղային գոտու սահմանները կորոշեն այդ հանրապետության գործադիր իշխանության մարմինները:

 

Ավելի վաղ Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովն ասել էր, որ Ղրիմի տարածքում խաղային գոտիների ստեղծման հարցը կլուծվի մինչև մայիսի 1-ը:

 

«Ամբողջ Ղրիմի տարածքում խաղատներ ու խաղային գոտիներ չեն լինի: Ամեն ինչ կենտրոնացած կլինի մեկ տեղում»,- ասել էր պաշտոնյան։