ԱՄՆ-ում 3-ամյա երեխան պատահաբար սպանել է եղբորը

09:35 • 21.04.14

Ամերիկյան Յուտա նահանգի Քոլեջ Ուորդ քաղաքում 3-ամյա աղջիկը պատահաբար հրացանից կրակել է 2-ամյա եղբորը, հայտնում է gazeta.ru-ն՝ The Herald Journal-ին հղումով։

 

Ոստիկանության համաձայն՝ աղջիկը տանը գտել է իր հոր հրացանը և կրակել եղբորը։ Փամփուշտը դիպել է տղայի որովայնին։ Երեխան անմիջապես հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

Ինչպես պարզվել է, հրացանը լիցքավորված չի եղել։ Թե ինչպես է երեխային հաջողվել լիցքավորել այն, հայտնի չէ։

 

Նաև հաղորդվում է, որ ծնողներն այդ ժամանակ տանն են եղել, սակայն երեխաներին անուշադրության են մատնել։