ԱՄՆ-ում կին վարորդը բախվել է եկեղեցուն՝ վնասվածքներ հասցնելով 21 մարդու (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում մեքենան հարվածել է Սբ Հարության տոնի կապակցությամբ լեփ-լեցուն բապտիստական եկեղեցուն, հայտնում է Газета-ն՝ հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի ունեցածի պատճառը Lexus մեքենայի արգելակման համակարգում եղած խոտանն է։ Նշվում է նաև, որ մեքենայի ղեկին կին է եղել։
Իրավապահները տեղեկացրել են, որ իրենք միջադեպը դիտում են որպես դժբախտ դեպք, այլ ոչ թե հանցագործություն։ Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։
Իրավապահնները նաև պատմել են, որ երբ իրենք դեպքի վայր են ժամանել, ապա տեսել են, թե ինչպես են ականատեսները փորձել շրջել մեքենան, որպեսզի դրա տակ գտնվող մարդիկ կարողանան դուրս գալ։










