Արգենտինայում վազքի մարաթոնի հաղթողը մահացել է պատվո պատվանդանին
Արգենտինայում վազքի մրցման հաղթողը մահացել է հենց պատվո պատվանդանին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արգենտինյան ԶԼՄ-ներ:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կորդովա քաղաքում, որտեղ 500 մասնակիցները 21 կիլոմետրանոց մարաթոն են հաղթահարել:
Հաղթողը՝ 27-ամյա սիրողական մարզիկը, մրցանակների հանձնման ժամանակ հանկարծ իրեն վատ է զգացել և մահացել՝ չնայած բժիշկների ջանքերին: Բուժօգնության կարիք են զգացել մարաթոնի ևս երկու մասնակիցներ, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Մրցման կազմակերպիչները հայտնել են, որ նման բաներ հաճախ են պատահում, քանի որ սիրողական մարզիկները մրցուղի են դուրս գալիս առանց համապատասխան նախապատրաստման:










