Նյու Յորքում պատրաստվում են արգելել «ֆայտոններով» զբոսանքը
Զբոսաշրջիկները, ովքեր երազել են ֆայտոն նստած՝ զբոսնել Նյու Յորքի կենտրոնական այգում, պետք է շտապեն, քանի որ տարեվերջին դրանք կարող են անհետանալ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Travel-ին:
Նյու Յորքի նոր քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է ֆայտոնների արգելման մտադրության մասին՝ նշելով որ, «մարդիկ չպետք է այդպես վարվեն կենդանիների հետ»:
Քաղաքապետի նախագիծը զայրացել է ո′չ միայն ֆայտոնների վարձակալությամբ զբաղվող ընկերություններին, այլև՝ տեղաբնիկներին և զբոսաշրջիկներին:
Քաղաքում արդեն մեծ բողոքի ալիքներ են բարձրացել. մարդիկ գտնում են, որ ֆայտոնները Նյու Յորքի խորհրդանիշն են համարվում, և չեն ցանկանում զրկվել դրանցից:
Վերջին 30 տարվա ընթացքում Նյու Յորքում զբոսաշրջիկների՝ ֆայտոնով մոտ վեց միլիոն զբոսանք է գրանցվել: Նման զբոսանքը միջինը՝ տևում է 45 րոպե և արժե 110 դոլար:










