Պտղնիում փրկարարները շանը դուրս են բերել 4 մ. խորությամբ փոսից

10:49 • 21.04.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` «Աբիո» խանութի մոտակայքում, շուն է ընկել փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում շուն է ընկել փոսը (մոտ 4 մ):

Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել փոսից: