ԱՄՆ գենետիկայի մասնագետները չեն կարող բացահայտել իմ տոհմի արմատները. Վլադիմիր Պուտին

22:31 • 21.04.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թերահավատորեն է արտահայտվել իր նախահայրերի դինաստիան վերականգնելու՝ ամերիկացի գենետիկայի մասնագետների ընդունակությունների մասին:


Ինչպես գրում է Russia Today-ը` Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ իր նախնիները գյուղացիներ են եղել Տվերի մարզից և աշխատել են գյուղում:


Պուտինը հայտնել է, որ չի դիմի ամերիկացի մասնագետներին՝ իր նախահայրերի պատմությունը պարզելու համար: «Ցավոք՝ ինձ հայտնի չեն իմ գենետիկ արմատները,սակայն ԱՄՆ-ի մասնագետներին դիմելն ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ հայտնի չէ, թե ինչ պատմություն կհորինեն նրանք ինձ համար, լավագույն դեպքում՝ իմ տոհմի հիմնադիրը արջը կլինի», - ընդգծել է Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետխորհրդի նիստին:


«Ինչ ինձ իսկապես հայտնի է արխիվային փաստաթղթերից, այն է, որ իմ նախնիները 17-րդ դարի կեսերից սկսած՝ բնակվել են Տվերի մարզում և աշխատել գյուղում», - նախագահին մեջբերում է ИТАР-ТАСС-ը: