Պուտինը վախենում է Ուկրաինայից. Տուրչինով

10:25 • 21.04.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմը ցանկանում է վերացնել անկախ Ուկրաինան», գրում է Взгляд-ը:

 

«Պուտինը շատ է վախենում Ուկրաինայից, որովհետև Ուկրաինան օրինակ է շատ հետխորհրդային պետությունների համար, որ մարդիկ իրենք կարող են որոշել, թե ինչ իշխանություն է իրենց դուր գալիս, իսկ ինչ իշխանություն՝ ոչ: Մեզ մոտ մարդիկ իրենք կարողացան փոխել իշխանությունը և հեռացնել թալանող ղեկավարներին»,- վստահ է Տուրչինովը:

 

Նրա կարծիքով՝ նման օրինակը շատ է վախեցնում Պուտինին: Այդ պատճառով նրա նպատակը պարզապես Ուկրաինայի տարածքի մի մասը գրավելը չէ, այլ ամբողջությամբ երկրում իրավիճակն ապակայունացնելը: «Երկրի արևելքում, առաջին հերթին՝ Դոնեցկի շրջանում, իրավիճակն ապակայունացնելու փորձը հարված է ողջ Ուկրաինային»,- ասել է Տուրչինովը:


«Եվ վերացնել անկախ Ուկրաինան՝ հենց այդ խնդիրն է դրել Պուտինի ռեժիմը»,- կարծում է Տուրչինովը: