Լուգանսկի շրջանում ցույցի ժամանակ ոստիկան է վիրավորվել

23:48 • 21.04.14

Լուգանսկի շրջանի Ռուբեժնոյե քաղաքում անցկացվող ցույցի ընթացքում ոստիկանության աշխատակիցը մարմնական վնասվածքներ է ստացել: Корреспондент-ի փոխանմամբ` այս մասին հաղորդել է ՆԳՆ Լուգանսկի շրջանի գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:


Նրանց տվյալներով` ապրիլի 20-ին Ռուբեժնոյե քաղաքի Լենինի անվան հրապարակում ցույց էր անցկացվում: Հասարակական կարգի պահպանումն ապահովում էին ոստիկանության քաղաքային ստորաբաժանման աշխատակիցները:


«Միջոցառման իրականացման ընթացքում անհայտ անձանց խումբը փորձել է սադրիչ գործողություններ իրականացնել, որոնք կանխելու ժամանակ ոստիկանության կրտսեր սերժանտին մարմնական վնասվածքներ են հասցվել», - հաղորդել են իրավապահները:

 

Քայլեր են ձեռնարկվում ոստիկանին վնասվածք հասցրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: