Իսպանացի մոտոցիկլավարը դատական հայց է ներկայացրել Շումախերի դեմ

23:25 • 21.04.14

Իսպանացի մոտոցիկլավարը դատական հայց է ներկայացրել ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի դեմ, ով մինչ այժմ արհեստական կոմայի մեջ է: Այս մասին հղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Mirror Online-ին:

 

Իսպանացին վստահեցրել է, որ անցյալ տարի՝ նոյեմբերին, Բորմուխոս քաղաքում Շումախերը, գտնվելով վարձակալված Audi A4 ավտոմեքենայի ղեկին, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները օղակաձև հանգույցում, ինչի պատճառով ինքը վայր է ընկել իր մոտոցիկլից:

Նա փոխհատուցում է պահանջում կոտրված դաստակի, ինչպես նաև՝ վնասված մոտոցիկլի, հագուստի և ժամացույցի համար:

 

Ոստիկանության արձանագրության համաձայն՝ միջադեպի պատճառներից մեկը վատ լուսավորությունն է եղել: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:50-ին՝ մայրամուտից հետո:

Տեղեկատվության համաձայն՝ դատավարությունը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ապահովագրական ընկերությունը բողոքարկի այն: