Սիրիան 20 տոննա նարինջ կնվիրի Ռուսաստանին՝ ի նշան երախտագիտության
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան երեքշաբթի՝ ապրիլի 22-ին, Սիրիա կհասցնի հերթական հումանիտար օգնությունը՝ ավելի քան 30 տոննա բեռ, այդ թվում՝ տաք վրաններ, վերմակներ և սննդամթերք։
Ի նշան երախտագիտության՝ սիրիական կողմը Ռուսաստանին կնվիրի 20 տոննա նարինջ։ Այդ մասին պատմել է նախարարության միջազգային գործունեության բաժնի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Տոմաշովը, փոխանցում է rosbalt.ru-ն։
Հետդարձի ճանապարհին ինքնաթիռը կբարձի սիրիական կողմի նվերը՝ 20 տոննա նարինջ։ «Արդեն որոշվել է նարինջները Մոսկվայի և Մերձմոսկվայի մանկատներին բաժանելու հարցը»,- նշել է ԱԻՆ ներկայացուցիչը։










