Դամասկոսում խորհրդարանի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր

13:30 • 21.04.14

Դամասկոսի կենտրոնում ականանետներից ռմբակոծվել է երկրի խորհրդարանի շենքը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։

 

Գործակալության տվյալներով՝ արկերն ընկել են Ալ-Սալիհի շրջանում գտնվող շենքից 100 մետր հեռավորության վրա։ Ոչ մի խմբավորում հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել։

 

Ապրիլի սկզբին Դամասկոսի պատմական շրջանի ռմբակոծման հետևանքով տուժել էր 22 մարդ։