Britain’s Got Talent-ի մասնակիցը ելույթ է ունեցել Պուտինի դստեր հարսանիքին. Mirror
Britain’s Got Talent շոուի մասնակից Լեթիս Ռոուբոթեմը և նրա High on Heels խումբը ժամանակին ելույթ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոքր դստեր հարսանիքին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mirror-ին: Ջութակահարուհու խոսքով՝ աշխատանքի համար նրան վճարել են 200 ֆունտ ստերլինգ:
Հաղորդվում է, որ եռօրյա հարսանեկան արարողությունն անց է կացվել Մարաքեշում՝ La Mamounia էլիտար հյուրանոցում: Այնտեղ են ամուսնացել 27-ամյա Եկատերինա Պուտինան և 28-ամյա Յուն Ջուն Վոնը, ասված է հոդվածում:
«Իսկապես ուրախ անցավ, հիանալի փորձառություն էր: Այն ժամանակ դա թոփ գաղտնիք էր, մենք չէինք կարող ոչ ոքի հայտնել այն մասին, ինչ անում ենք»,- պատմել է Ռոուբոթեմը:
Թերթը հավելում է, որ հարսանիքը «ռուսական ավանդույթներով» է անցկացվել, և արարողությանը ներկա են եղել միջազգային մասշտաբի մի քանի անձինք:










