Վաշինգտոնում փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` CNN-ին հղումով:
Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին: Անհետ կորած է համարվում 4 մարդ:
Հիշեցնենք, որ փլուզումը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Սիեթլ քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում: Ցեխաջրերը թափվել են երկու փոքր քաղաքի բնակելի տների վրա` դրանք ծածկելով 5 մետր հաստության փոշու շերտով: Փլուզումը փակել է նաև Ստիլագուամիշ գետի վտակներից մեկը` ջրհեղեղի վտանգ առաջացնելով: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոն նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել:










