Արարատի մարզի Դարակերտ գյուղի 42-ամյա բնակիչն ինքնասպան է եղել

15:16 • 22.04.14

Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Արմեն Մ.-ն ինքնասպանություն է գործել իր տան ջերմատան հետանմասում գտնվող ընկույզի ծառից կախվելու միջոցով։


Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից՝ ավելացնելով, որ կատարվում է հետաքննություն:


Tert.am–ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արմենի մոտ վերջին շրջանում հոգեկան խանգարումներ են նկատվել։