Հալեպում օրեր առաջ վիրավորված հայ տղամարդը մահացել է

14:52 • 22.04.14

Հալեպի տարբեր շրջաններում ապրիլի 12-ին ընկած հրասանդերի արկերի և հրթիռների բեկորների հետևանքով վիրավորված Սարգիս Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է։

 

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերի ֆեյսբուքյան էջը, հանգուցյալի թաղման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։

 

Հիշեցնենք, որ իրավիճակը Հալեպում վերջին շաբաթների ընթացքում դարձյալ լարվել է։


Օրեր առաջ Tert.am-ը հաղորդել էր, որ գերլարված է վիճակը նաև Հալեպի շրջակայքում, որտեղ չափազանց թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև։


Այդ բախումների և անապահով վիճակի պատճառով գրանցվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ նաև հալեպահայեր։


Հալեպում արդեն մի քանի օր է նորմալ չի գործում ջրամատակարարումն ու էներգամատակարարումը, բախումների հետևանքով փակ են քաղաքի մուտքերն ու ելքերը։