Շրի Լանկայում զբոսաշրջիկն արտաքսվել է Բուդդայի դաջվածքի համար

10:49 • 22.04.14

Շրի Լանկայում կին զբոսաշրջիկ է ձերբակալվել, ապա արտաքսվել Բուդդայի պատկերով դաջվածքի պատճառով, հայտնում է France Presse-ը։

 

Զբոսաշրիջիկը բրիտանուհի է, դաջվածքը նրա աջ ձեռքին է, դրանում Բուդդան պատկերված է լոտուսի ծաղկին նստած, կնոջ անունը չի հրապարակվում:

 

Կինը ձերբակալվել էր երկուշաբթի Շրի Լանկայի գլխավոր օդանավակայանում, ապա հանձնվել մագիստրատի դատին, որոնք էլ որոշել էին արտաքսել նրան: 

 

Անցած տարի մարտին Շրի Լանկան նույն կերպ արգելել էր մեկ այլ նման դաջվածք ունեցող զբոսաշրջիկի մուտքը՝ նրան մեղադրելով բուդդիզմի հանդեպ անարգանքի համար: Ավելի վաղ 2 ֆրանսիացի էլ ազատազրկվել էին Բուդդայի արձանը համբուրելու համար:

Շրի Լանկան բուդդիստական մեծամասնությամբ երկիր է, որտեղ զգայուն են իրենց կրոնին սպառնացող պոտենցիալ վտանգներին: