Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի, Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար

20:48 • 22.04.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց Գագիկ Բեգլարյանը նշանակվել է տրանսպորտի և կապի, Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից՝ հրամանագրերում, մասնավորապես, ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

 

Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար»:

 


«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

 

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»: