Մալայզիական կորած օդանավի որոնումը եղանակի պատճառով դադարեցվել է

08:44 • 22.04.14

Malaysia Airlines-ի կորած Boeing 777-200 օդանավի որոնումները անորոշ ժամանակով դադարեցվել են՝ եղանակային պայմանների պատճառով, այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով կոորդինացիոն որոնողական կենտրոնի հայտարարությունը:


Ներկա դրությամբ որոնման գոտուց մոտ 800 կմ դեպի արևմուտք գտնվում է «Ջեք» արևադարձային ցիկլոնը, որը բավականին արագ կորցնում է ուժը և իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն հենց դրա պատճառով զգալիորեն եղանակային պայմանները վատթարացել են հատկապես որոնման գոտում. այնտեղ տեսանելիությունը թույլ է, բարձր ալիքներ են գոյացել:


Կենտրոնում կարծում են, որ այդ եղանակին օդանավերի աշխատելը ոչ արդյունավետ կլինի և վտանգավոր: Հստակեցվել է, որ որոնման գոտում գտնվող 10 նավերը կշարունակեն գործել:


Մալայզիական օդանավն անհետացել էր մարտի 8-ին՝ ավելի քան 200 ուղևորով: