Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը տեղում մահացել է

12:22 • 22.04.14

Ապրիլի 21-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն: